Գլխավոր Լուրեր ԿԲ-ի 8 օգտագործված մեքենաներ աճուրդի են հանվել

ԿԲ-ի 8 օգտագործված մեքենաներ աճուրդի են հանվել

4
0

Երևանի «Ադամանդ» ապրանքա-հումքային բորսայի հարթակում (հասցե`ք.Երևան, Ագաթանգեղոսի փ. 6/1, 5-րդ հարկ)  2019թ.-ի մայիսի 20-ին ժամը 11.00-ին կկայանա ՀՀ Կենտրոնական Բանկի 8 հատ օգտագործված մարդատար ավտոմեքենաների (HYNDAI SONATA,HYUNDAI AZERA և MITSUBISHI PAJERO մակնիշների)  հրապարակային սակարկություն (աճուրդային վաճառք)՝ դասական եղանակով: Այս մասին  տեղեկանում ենք կենտրոնական բանկի պաշտոնական կայքից:

Աճուրդային վաճառքին ներկայացված ավտոմեքենաների ցանկին և մեկնարկային գներին հնարավոր է ծանոթանալ  www.borsa.am և cba.am կայքի մրցույթներ բաժնից:

Ավտոմեքենաները գնորդները հնարավորություն ունեն դիտել 2019թ.-ի մայիսի 18-ին (շաբաթ օրը) ժամը 11.00-ից 16.00-ը՝ ներկայանալով ք. Երևան, Վ. Սարգսյան 6 հասցեով: