Գլխավոր Լուրեր Կբացառվի գործի քննությանը մասնակցող դատախազի և փաստաբանի տուգանումը

Կբացառվի գործի քննությանը մասնակցող դատախազի և փաստաբանի տուգանումը

5
0

ՀՀ Կառավարության մարտի 14-ի նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ Կառավարության առաջարկության նախագիծը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ առաջարկվում է բացառել դատական տուգանքի կիրառումը գործի քննությանը մասնակցող դատախազի և փաստաբանի նկատմամբ՝ հաշվի առնելով փաստաբանների՝ իրենց մասնագիտական գործունեության չափանիշներին համապատասխան դատարանում անկախ և անկաշկանդ գործելու երաշխավորման անհրաժեշտությունը:

Նախարարը նշեց, որ առաջարկն ընդունելի է, միաժամանակ հայտնեց, որ ներկայացվել է այլընտրանքային նախագիծ, ըստ որի՝ դատավորը կարող է դիմել Փաստաբանների պալատ և գլխավոր դատախազին, որպեսզի անհրաժեշտ դեպքում կարգապահական վարույթ հարուցվի: Նախարարի խոսքով՝ դիմումի ներկայացումը պարտադիր է: