Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Բլոգ » Կբացվեն մանկապարտեզի նոր խմբեր. քաղաքապետարան

    Կբացվեն մանկապարտեզի նոր խմբեր. քաղաքապետարան

    Կբացվեն մանկապարտեզի նոր խմբեր. քաղաքապետարան
    Մայիս 24, 2019 21:18 Բլոգ, Լուրեր A+ / A-

    Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Վերջին ամիսներին Երեւանի քաղաքապետարանը ենթակայությամբ գործող մանկապարտեզների տարածքում այլ գործունեություն ծավալող կազմակերպություններից ու անհատներից ազատել է շուրջ 5138 քմ տարածք, ինչը ընդհանուր զբաղեցրած տարածքների 40%-ն է կազմում:

    Նախկինում տարբեր հանգամանքներում մանկապարտեզների տարածքները օգտագործման են տրվել մի շարք կազմակերպությունների եւ անհատների: Ներկայումս, վերադարձված տարածքներում հնարավոր կլինի բացել նոր խմբեր՝ համապատասխանաբար, ընդունելով մանկապարտեզ ավելի շատ երեխաների ու կրճատելով իրենց հերթին սպասողների թիվը»:

     


    Նման թեմաներ

    scroll to top