Երկուշաբթի , 26 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Կցանկանայի գալ Հայաստան. «Կասանդրա» (լուսանկարներ)

    Կցանկանայի գալ Հայաստան. «Կասանդրա» (լուսանկարներ)

    Կցանկանայի գալ Հայաստան. «Կասանդրա» (լուսանկարներ)
    Մայիս 11, 2019 12:15 Լուրեր, Շոու-բիզ A+ / A-

    Խորհրդային Միության փլուզումից հետո հայկական հեռուստաընկերությունները սկսեցին ցուցադրել այլ երկրների հեռուստասերիալներ: Հիմնականում հայ հանդիսատեսին ներկայացնում էին բրազիլական, վենեսուելական, կոլումբիական հեռուստասերիալներ: Դրանցից մեկը «Կասանդրա» հեռուստասերիալն է (նկարահանված 1992-ին), որը սիրեց հայ հանդիսատեսը:

    կասանդրա

    Araratnews.am-ին հաջողվել է կապ հաստատել սերիալի գլխավոր դերասանուհի վենեսուելացի Կորայմա Տորեսի հետ եւ  մի քանի հարց ուղղել նրան:

    Տիկին Կորայմա Տորես, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք հարցազրույց  տալ մեզ: Ուզում եմ հիշեցնել, որ հայ  հանդիսատեսը հիշում է Ձեզ որպես «Կասանդրա» սերիալի դերասանուհի: Սերիալը  Հայաստանում ցուցադրվել է 1997 թվականին, չնայած դուք խաղացել եք այլ սերիալներում եւս: Կարո՞ղ ենք ենթադրել, որ «Կասանդրան» ձեր «այցեքարտն» է մինչ օրս:

    Կասանդրան  բացեց իմ առաջ նոր դռներ եւ փոխեց իմ կյանքը:  Ես նաև շնորհակալ եմ այն հաջող նախագծերի համար, որոնք ինձ մեծ ուրախություն եւ հպարտություն են պարգեւում:

    «Կասանդրան» մեծ հաջողություն ունեցավ: Տարբեր երկրներում հանդիսատեսը սիրեց Ձեզ եւ Ձեր կերպարը:

    «Կասանդրան» աշխարհն ընդունեց սիրով: Մարդիկ դեռ հիշում են կերպարը մեծ սիրով անգամ որոշ ժամանակ անց, որի համար ես երախտապարտ եմ:

    կասանդրա1

    «Կասանդրայից» հետո Դուք շարունակեցիք ձեր գործունեությունը: Հիմա ինչո՞վ եք զբաղվում: Գուցե նոր հեռուստասերիալում կամ այլ նոր նախագծում եք նկարահանվում: Պատմե՛ք խնդրում եմ:

    «Կասանդրայից» հետո իմ կարիերան չավարտվեց: Ինձ բախտ վիճակվեց աշխատել հիանալի ծրագրերում ոչ միայն Վենեսուելայում, այլեւ աշխարհի տարբեր անկյուններում: Կոլումբիայում եւս չեմ դադարել աշխատել: Վերջերս ասել եմ, որ «Տելեմունդո» ընկերությունը, Մայամիում ավարտելով  իր աշխատանքը, կվերադառնա Կոլումբիա, որպեսզի նկարահանի «Սրտի օրենքը» սերիալի երկրորդ եթերաշրջանը: Առաջիկայում եւս կխոսեմ  մյուս նախագծի մասին:

    կասանդրա2-

    Ձեր խաղացած կերպարներից ո՞րին եք ամենաշատը նման:

    Իմ կերպարների շարժիչ ուժը սերն է, որն էլ իմ հերոսներին մղում է ապրելու: Սա է կերպարներիս կարևոր հատկանիշը: Նրանցից յուրաքանչյուրն իր սերը տարբեր կերպ է արտահայտում: Կերպարներից մի քանիսը ուրախ են կամ լռակյաց, մի քանիսն էլ՝  բարդ եւ մարտնչող: Մի խոսքով, նրանք կանայք են, որոնք ամենաշատն են սիրում եւ սիրուց մղված կհամարձակվեն անել ամեն ինչ:

    կասանդրա3-

    Բացի դերասանու  աշխատանքից, արվեստի այլ ճյուղերով հետաքրքրվո՞ւմ եք: Ի՞նչ նախասիրություն ունեք:

    Այո: Սոցիալական ցանցերում հասկացա, որ սիրում եմ պատմել մարդկանց շատ բաներ՝ ֆիզիկական վարժություն, սնունդ, նորաձեւություն, գրականություն, շրջակա աշխարհի պահպանություն: Իմ համեստ կարծիքն եմ ասում նրանց, որոնք ընդունում են այն: Իմ հետեւորդների շնորհիվ հասկացա՝ սիրում եմ նրանց հետ շփվել, պատմել  իմ ճաշակի մասին, պատասխանել նրանց, եթե հարցեր ունեն:

    կասանդրա4-

    Լավ դերասանուհի լինելու համար  պրոֆեսիոնալ կրթությո՞ւն է պետք, թե՞ տաղանդը բավարար է:

    Ես ինձ դերասանուհի դեռ չեմ համարում, դեռ սովորում եմ: Ոչ ոք չի դադարում սովորել: Յուրաքանչյուրը ցանկանում է կատարելագործվել հանդիսատեսի համար: Կարծում եմ՝ պետք է միշտ պատրաստ լինել, սովորել եւ իմանալ, որ քեզ պետք է ավելին՝ ինքդ քեզ ավելի լավ ներկայացնելու: Իսկ դա հնարավոր է անել ուսմամբ եւ կրթությամբ:

    կասանդրա5-

    Կարծիք կա, որ հեռոստասերիալը վատ եւ ցածրորակ ժանր է, դերասաններն էլ հիմնականում խաղում են այնտեղ՝ միայն փող վաստակելու: Համաձա՞յն եք, թե՞ ոչ: Արդյոք սերիալների բովանդակությունը վերջին 20 տարում  փոխվել է:

    Կարծում եմ՝ կարող է լինել ամեն ինչ. բազմազանությունն անհրաժեշտ է: Հեռուստատեսության բովանդակությունը բարելավվել է: Կան հարթակներ, որոնք լավ բովանդակությամբ ծրագրեր են ներկայացնում:  Հանրությունն էլ արձագանքում է եւ պահանջում ավելի  լավ բովանդակությամբ հետաքրքիր եւ մեծ ծրագրեր: Սա աննախադեպ է շուկայի համար: Հանրության արձագանքը ոգեւորում, մղում է մեզ ներկայացնելու լավ նախագծեր:

    կասանդրա6-

    Դերասաններն հաճախ են ասում՝ դժվար է կարիերան ու անձնական կյանքը համատեղել: Արդյո՞ք այդպես է:

    Այո, դժվար է  հավասարակշռել: Բայց  կյանքը սա է՝ առօրյա հանդիպումներ, հաջողություն, ձախողում, տարաձայնություն:  Մենք  նաև սխալվում ենք: Կարևոր է իմանալ, որոշել եւ գտնել քեզ աջակցող համախոհների:

    Կորայմա Տորեսն ամուսնու հետ

    կասանդրա7

    Ուսումնասիրելով Ինստագրամի Ձեր էջը՝ նկատեցի, որ հետեւում եք Վենեսուելայի քաղաքական գործընթացներին: Թվում է՝ աջակցում եք ընդդիմադիր, հանրության մեծ մասին առաջնորդող Խուան Գուայդոյին եւ այն մարդկանց, որոնք աջակցում են  նրան:

    Այո, ամբողջությամբ աջակցում են Գուայդոյին եւ հավատում նրան եւ նրա քայլերին: Հուսամ՝ շուտով կպատմենք Վենեսուելայի եւս մեկ պատմություն:

    կասանդրա8-

    Մինչեւ հիմա ապրում եք Վենեսուելայո՞ւմ: Եթե այո, ինչ է կատարվում Վենեսուելայում: Ինչպե՞ս է լուծվելու  ձեր երկրի քաղաքական ճգնաժամը:

    Եթե անգամ Վենեսուելայում չեմ ապրում, գիտեմ՝ ինչ է կատարվում, եւ դա ինձ ցավ է պատճառում: Նրանք ոչնչացնում են քաղաքը (նկատի ունի իշխանությանը – հեղ.), ոչնչացնում ներկան Վենեսուելայից, սպանում մարդկանց ամենադաժան ձեւով:  Մենք պետք է լքենք այն գմբեթը, որը ոչնչացրեց ու սպանեց Վենեսուելան:

    կասանդրա9-

    Ի՞նչ գիտեք Հայաստանի, հայերի մասին: Ունե՞ք հայ ընկերներ:

    Հայ ընկերներ ունեմ, սակայն Հայաստանի մասին ոչինչ չգիտեմ: Կցանկանայի  գալ  Հայաստան, իմանալ Հայաստանը եւ ճանաչել նրա  արժեքները:

    կասանդրա10-

    Ձեր բարեմաղթանքը մեր ընթերցողին:

    Ամենալավն եմ մաղթում յուրաքանչյուր ընթերցողի: Թող ամեն օր ժպտան եւ հավատան վաղվան: Շնորհակալ եմ ձեզ մեծ սիրո եւ այն զգացումի համար, որը բառերով չեմ կարող արտահայտել: Սիրտս պայթում է, երբ կարդում եմ  սիրառատ  խոսքեր: Շնորհակալ եմ, որ հնարավորություն տվեցիք ինձ արտահայտել իմ սերն ու կապվածությունը: Բարեւներ՝ Կորայմայից:

    կասանդրա11-

    ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

     


    scroll to top