Հինգշաբթի , 14 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 484.11   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 570.00   ՀՀ ԿԲ` 570.43   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 490.00   ՀՀ ԿԲ` 489.30   
  •  GBP   Առք` 633.00   Վաճառք` 651.00   ՀՀ ԿԲ` 646.00   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.25   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 174.00   Վաճառք` 194.00   ՀՀ ԿԲ` 184.77   
outputra5huxgif
Clear
-2°
Home » Լուրեր » Կդառնա՞ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ 2018 թվականին. հարցում

Կդառնա՞ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ 2018 թվականին. հարցում

Հուլիս 21, 2017 10:28 Լուրեր, Քաղաքական A+ / A-

serj

Araratnews.am-ն իր ընթերցողների շրջանում իրականացնում է սոցիալական հարցում` կդառնա՞ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ 2018 թվականին, երբ ավարտվեն նրա լիազորությունները (քվեարկությունը՝ կայքի ներքեւի աջ հատվածում): 

«Ես բազմաթիվ անգամ անկեղծորեն ասել եմ՝ ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը: Նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել: Դեռևս հսկայական ժամանակ կա: Իսկ ի՞նչ էական է դա: Էական չի, չէ՞»,-«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ընթացքում պատասխանելով 2018թ-ին իր՝ վարչապետ դառնալու մասին հարցին, ասել էր Սերժ Սարգսյանը:

Իր խոսքում Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարել էր. «Մեր երկրում եղել է քաղաքական պրոցես՝ ընտրություններ: Մեր երկիրն արդեն խորհրդարանական կառավարման երկիր է: Ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին: Իհարկե, անձերից շատ բան է կախված, բայց Հայաստանն արդեն անձակենտրոն իշխանություն չունի: Կարծում եմ՝ դա մեր ժողովրդի վաստակն է: Մեր ժողովուրդը, կարծում եմ, դրա դրական ազդեցությունը տեսավ ընտրություններից հետո, երբ առաջին անգամ պատմության մեջ մարդիկ չհավաքվեցին, որ ասեին, որ հիմա իրենք հեղափոխություն են անելու: Կարևորը սա է»:

Նկատենք, որ երբ Հայաստանում տեղի էին ունենում Սահմանադրական փոփոխություններ, Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե նպատակ չունի երրորդ անգամ առաջադրվելու նախագահի եւ ԱԺ նախագահի պաշտոնին: Իսկ վարչապետ դառնալու հավանականությունը ըստ էության Սարգսյանը չի բացառում:

scroll to top