Գլխավոր Լուրեր Կեղծիքի թիրախում Վանեցյանն է

Կեղծիքի թիրախում Վանեցյանն է

22
0

Լրատվամիջոցներից մեկում այսօր հրապարակում է եղել այն մասին, թե իբր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ցանկանում է բիզնես խլել:

«Ժամանակ»  օրաթերթը գրել է, որ 6-րդ վարչությունը սկսել է ստուգումներ իրականացնել «Մոդուս Գրանում հոլդինգում». այս ընկերությանն են պատկանում Արմաշի ալրաղաց կոմբինատը, քարի և պեռլիտի վերամշակման գործարաններ: Ոստիկանությանը զուգահեռ՝ ընկերությունում ստուգումներ է իրականացնում նաև ՊԵԿ-ի օպերատիվ- հետախուզության վարչությունը: Լրատվամիջոցը, հղում անելով իր տեղեկություններին, գրել է. «Մեր տեղեկություններով՝ այդ ստուգումների և ըստ էության՝ հետապնդման հետևում կանգնած է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Պատմական փորձը հուշում է, որ նման բռնաճնշումների նպատակը մեկն է՝ ուրիշի ունեցվածքին տիրանալը բիզնեսի մեջ փայ մտնելու ձևով»:

Լուրը ժամերի ընթացքում հերքվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից, սակայն այս ամենին պետք է նայենք այլ աչքերով. ինչո՞ւ են նման լուրեր հայտնվում հայրենական մամուլում:

Առաջին հայացքից սա սովորական սուտ լուր կարող է լինել, բայց խորքային առումով սուտն ունենում է իր հետևանքները: Որքան էլ ԱԱԾ-ից  հերքել են  տեղեկությունները, բայց միևնույն է, քաղաքացիները կարդացել են հրապարակումն ու հավանաբար իրենց մեջ եկել եզրակացության՝ «ոչինչ չի փոխվել»:

Այս սուտ լուրն ունի մի քանի նենգ նպատակներ: Առաջին նպատակն այն է, որ հանրության աչքին վարկաբեկվի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Ցանկանում են այսկերպ ցույց տալ, թե տեսեք-տեսեք՝ ոչինչ էլ չի փոխվել, հիմա էլ Վանեցյանն է բիզնեսներ խլում:

Երկրորդ նենգ նպատակը կարող  է լինել այն, որ ցանկանում են այսկերպ վախեցնել ԱԱԾ տնօրենին, որ չշարունակի ստուգումները: Նկատենք նաև, որ այս ստուգումների հետ ԱԱԾ-ն որևէ առնչություն չունի: Ստուգումներն իրականացնում են ոստիկանության և ՊԵԿ-ի համապատասխան մարմինները:

Այս ամենի ֆոնին կարելի է նկատել, որ հանրությունն այլևս լուրջ չի վերաբերվում նման կեղծ լուրերին և շարունակում է անվերապահորեն հավատալ նոր իշխանությունների ազնվությանն ու անկաշառությանը:

Հայաստանում արդեն  անցել են բիզնես խլելու և փայ մտնելու ժամանակները: Ոմանց համար գուցե տհաճ է այդ ամենը լսելը, իսկ ոմանց համար՝ խորթ, միևնույն է, ոչ ոք այլևս չի կարող բիզնես խլել ու փայ մտնել:

Հանրությունն էլ պետք է արձագանքի նման կեղծ հոդվածներին և հասկանա, որ 5-րդ շարասյունը հենց այնպես երբեք չի հանձնվելու: Նախկին իշխանությունները մի օր կվարկաբեկեն Փաշինյանին, մի օր՝ Վանեցյանին, մի օր՝ ԱԺ նախագահին ու փոխնախագահներին և այսպես շարունակ:

Այս ամենի մեջ ցավալին այն է, որ մամուլն օր օրի վարկաբեկվում է և վարկաբեկվում է նման կեղծ լուրերի պատճառով: