Գլխավոր Բլոգ Կենսաթոշակառուներ, չմոռանաք չորս ամսվա տարբերությունը ստանալու մասին

Կենսաթոշակառուներ, չմոռանաք չորս ամսվա տարբերությունը ստանալու մասին

9
0

ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը գրում է.

Կառավարության այսօրվա որոշմամբ սահմանվեց նվազագույն կենսաթոշակի չափը՝ 25.500 դրամ:

Այսուհետ, եթե կենսաթոշակի չափը լինի նվազագույն կենսաթոշակից ցածր, թոշակառուն ստանալու է 25.500 դրամ կենսաթոշակ:

Ընդ որում, որոշումը տարածվելու է հունվարի 1-ից հետո ընկած հարաբերությունների վրա, այսինքն՝ մայիս ամսվա կենսաթոշակի հետ կենսաթոշակառուները ստանալու են նաև այս տարվա հունվար-ապրիլ ամիսների տարբերությունը:

Օրինակ՝ եթե կենսաթոշակի չափը կազմում է 20.000 դրամ, մայիս ամսին թոշակառուն ստանալու է 25.500 դրամ՝ մայիս ամսվա համար և 22.000 դրամ՝ չորս ամսվա տարբերության համար՝ ընդամենը 47.500 դրամ:

Կենսաթոշակառուներին խնդրում եմ ուշադիր լինել՝ կանխիկ ստանալու դեպքում չմոռանալ չորս ամսվա տարբերությունը ստանալու մասին: