Չորեքշաբթի , 24 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    10°
    Home » Լուրեր » Կենսաթոշակներից գումարներ պահելու համար Հայփոստի աշխատողները հայտնվել են ԱԱԾ-ի տիրույթում

    Կենսաթոշակներից գումարներ պահելու համար Հայփոստի աշխատողները հայտնվել են ԱԱԾ-ի տիրույթում

    Կենսաթոշակներից գումարներ պահելու համար Հայփոստի աշխատողները հայտնվել են ԱԱԾ-ի տիրույթում
    Օգոստոս 8, 2018 22:57 Լուրեր A+ / A-

    Hraparak.am-ը գրում է.

    Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ ուշադրության տիրույթում հայտնվել են Հայփոստի աշխատակիցները, նրանց դեմ գործ է հարուցվել, ոմանց անգամ բերման են ենթարկել: Պատճառն այն է, որ ԱԱԾ-ն պարզել է, որ Հայփոստի աշխատակիցները մարդկանց կենսաթոշակները բաժանելիս 200-ական դրամներ են պահում, պարտադիր կամավոր սկզբունքով կլորացնում գումարը քաղաքացիների հաշվին:

    Փորձեցինք տեղեկությունը ճշտել Հայփոստի մամուլի խոսնակ Գեւորգ Աբրահամյանից: «Դժվարանում եմ պատասխանել, բայց շատ գործեր, օրինակ՝ Ստեփանավանի գործը հենց Հայփոստն է հայտնաբերել եւ հանձնել իրավապահ մարմիններին: Այդ աշխատակիցների հետ կապված որոշակի իրավական գործողություններ են իրականացվում, մյուս տեղերի հետ կապված ես անձամբ տեղյակ չեմ»: ԱԱԾ-ից հնարավոր չեղավ մեկնաբանություն ստանալ, մեր զանգերը մնացին անպատասխան:

    Նման թեմաներ

    scroll to top