Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Կենտրոնական բանկն այսօր շրջանառության մեջ է դրել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամը

    Կենտրոնական բանկն այսօր շրջանառության մեջ է դրել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամը

    Կենտրոնական բանկն այսօր շրջանառության մեջ է դրել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամը
    Մայիս 16, 2019 11:43 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ կենտրոնական բանկը մայիսի 16-ից շրջանառության մեջ է դրել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամը: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

    Դիմերեսին պատկերված է  հայ գիտնականներին նվիրված հուշասյան հատված (գտնվում է Երևանի պետական համալսարանի սրահում, քանդակագործ` Վահան Ղազարյան, ճարտարապետ` Լևոն Բալայան, ճարտարագետ` Սոս Մանուկյան) և «SCIENTIA POTENTIA EST» մակագրությունը:
    EPH-1

    Դարձերեսին պատկերված է «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց» խմբաքանդակից հատված (գտնվում է Երևանի պետական համալսարանի մուտքի մոտ, քանդակագործ` Արա Սարգսյան, ճարտարապետ` Ռոմեո Ջուլհակյան): Ֆոնին` ԵՊՀ շենքի ուրվագծի և գերբի պատկերներն են:

    2

    Էսքիզների հեղինակներն են Հարություն Սամուելյանը (դիմերես) և Վարդան Վարդանյանը (դարձերես):

    Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

    capture_20190516101935

     


    Նման թեմաներ

    scroll to top