Կիրակի , 18 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Rain And Snow
    Home » Լուրեր » ԿԳ նախարարը՝ փոխնախարարի լեքսիկոնի մասին (տեսանյութ)

    ԿԳ նախարարը՝ փոխնախարարի լեքսիկոնի մասին (տեսանյութ)

    Սեպտեմբեր 13, 2017 16:48 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    «Այդպիսի ավագանու անդամ ճանաչում եմ, բայց կրթության ոլորտի փորձագետ չեմ ճանաչում»,- այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԿԳ փոխնախարար Վահան Մկրտչյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի նախաձեռնությանը, որով վերջինս պահանջում է նախարար Լևոն Մկրտչանի հրաժարականը։

    «Այդ սուբյեկտը վերջերս ազատվեց կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնից»,- շարունակել էր  փոխնախարարը՝ վստահեցնելով, որ նախարարությունում այդ նախաձեռնությունից մտահոգ չեն:

    Քիչ առաջ ԱԺ-ում Araratnews.am-ի լրագրողը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեց, թե ինչպես կմեկնաբանի իր տեղակալի պահվածքը եւ լեքսիկոնը: Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն` Մկրտչյան Վահրամը համարվում է Ֆլեշի Բարսեղի թիմակիցը, ով հայտնի է նաեւ որպես մարդ առեւանգող (հիշեցնենք, որ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն, ՀՀԿ անդամ Վահրամ Մկրտչյանին նրա բիզնես-գործընկեր, ԵՊՏՀ դասախոս, գիտությունների թեկնածու Արտակ Ղուկասյանի հարազատները մեղադրում են Արտակին առեւանգելու, ծեծի ենթարկելու մեջ):

    Մկրտչյանի մեկնաբանությունը՝ տեսանյութում:

     

    scroll to top