Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ԿԳ նախարարը մեկնել է Չինաստան

    ԿԳ նախարարը մեկնել է Չինաստան

    ԿԳ նախարարը մեկնել է Չինաստան
    Մայիս 16, 2019 12:37 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՅՈւՆԵՍԿՕ-ի հրավերով Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 16-17-ը պաշտոնական այցով կգտնվի Չինաստանում, որտեղ կմասնակցի և զեկույցով հանդես կգա «Արհեստական բանականություն և կրթություն» խորագրով միջազգային համաժողովին։

    Կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ համաժողովը կազմակերպել են ՅՈւՆԵՍԿՕ-ն և Չինաստանի կառավարությունը, դրան մասնակցելու են տարբեր տարածաշրջանների երկրների կրթության նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, արհեստական բանականության արդյունաբերության առաջնորդներ, ՄԱԿ-ի կառույցների ավագ ներկայացուցիչներ։ Համաժողովի նպատակն է ստեղծել կրթության ոլորտում արհեստական բանականության ներդրման շուրջ նոր գաղափարների փոխանակման հարթակ։

    «Մասնակցությունն այս համաժողովին թույլ կտա Հայաստանում իրականացվող գիտական հետազոտություններն ու ձեռքբերումները ներկայացնել միջազգային ասպարեզում և ակտիվ դեր ստանձնել արհեստական բանականության՝ ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում», – ասված է հաղորդագրությունում:

    Այցի շրջանակում նախատեսված են Արայիկ Հարությունյանի հանդիպումները Չինաստանի կրթության նախարարի և ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալի հետ։


    Նման թեմաներ

    scroll to top