Չորեքշաբթի , 24 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » ԿԳ նախարարի տեղակալն ընտրվել է ԵԽ Կրթության քաղաքականության հարցերով կոմիտեի բյուրոյի անդամ

    ԿԳ նախարարի տեղակալն ընտրվել է ԵԽ Կրթության քաղաքականության հարցերով կոմիտեի բյուրոյի անդամ

    ԿԳ նախարարի տեղակալն ընտրվել է ԵԽ Կրթության քաղաքականության հարցերով կոմիտեի բյուրոյի անդամ
    Մարտ 21, 2019 22:16 Լուրեր, Միջազգային A+ / A-

    ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընտրվել է  Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով կոմիտեի (CDPPE)  բյուրոյի անդամ` դառնալով հեղինակավոր  այդ կառույցում Հայաստանը ներկայացնող առաջին պաշտոնյան: Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով ղեկավար կոմիտեի 11-րդ լիագումար նստաշրջանը մեկնարկել է մարտի 19-ին, Ստրասբուրգում: Միջոցառմանը հրավիրված են 50 պետության բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իրականացնում են հանրակրթության և բարձրագույն կրթության պլանավորումը, քաղաքականության մշակումը և իրագործումը: Կոմիտեի անդամ 50 պետությունից միայն չորսն են պատվիրակների ներկայացմամբ ընտրվում բյուրոյի անդամ, որոնց թվում այս անգամ ընդգրկվել է նաև Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը:Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով կոմիտեի բյուրոն կարևոր որոշումներ կայացնող և  նախարարական կոմիտեի նիստերի օրակարգի բովանդակությունը  ձևավորող մարմին է:

    Նշենք, որ ԵԽ-ն կրթության ոլորտում մի շարք հիմնարար կոնվենցիաներ ունի, որոնց անդամակցում է նաև Հայաստանը` իրականացնելով ծրագրեր կրթության բոլոր մակարդակներում:ԵԽ Կրթության քաղաքականության հարցերով կոմիտեի նստաշրջանի աշխատանքները կավարտվեն մարտի 22-ին:


    Նման թեմաներ

    scroll to top