Շաբաթ , 18 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Sunny
11°
Home » Լուրեր » ԿԳ նախարարությունը՝ բռնության ենթարկված երեխայի դեպքի մասին

ԿԳ նախարարությունը՝ բռնության ենթարկված երեխայի դեպքի մասին

Նոյեմբեր 14, 2017 16:51 Լուրեր, Հասարակություն A+ / A-

կԳ նախարարություն

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանն araratnews.am-ի հետ  զրույցում հերքել է  7-ամյա երեխային բռնության ենթարկելու մասին հրապարակումը: Տնօրենը մեզ հավաստիացրել է՝ երեխայի մայրն իր շահերն ունի եւ դիմել է այդ քայլին:

7-ամյա երեխայի ծնողը երեկ հայտարարել էր՝  դիմելու է նաև ԿԳ նախարարություն: Araratnews.am-ը կապ հաստատեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանի հետ՝ պարզաբանում ստանալու: Նա ասաց, որ դպրոցի տնօրենն արդեն պարզաբանում տվել է, որից հետեւում է՝ իրականությունը բոլորովին այլ է:

Հնարավո՞ր  է նախարարությունն  ուսումնասիրություն սկսի դպրոցում ծնողի բողոքից հետո: Ծնողը ԿԳ նախարարություն չի դիմել: «Հենց նամակը ստացանք, անմիջապես կարձագանքենք»,- ասաց մամուլի խոսնակը:

Տեղեկացնենք, որ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում  ծնողի բողոքի հիման վրա: Քաղաքապետարանն էլ դեռ լռում է:

Սոնա Դավթյան

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top