Շաբաթ , 22 Հուլիս 2017

  •  USD   Առք` 477.00   Վաճառք` 480.50   ՀՀ ԿԲ` 478.82   
  •  EUR   Առք` 550.00   Վաճառք` 565.00   ՀՀ ԿԲ` 557.59   
  •  CHF   Առք` 491.00   Վաճառք` 509.00   ՀՀ ԿԲ` 504.13   
  •  GBP   Առք` 610.00   Վաճառք` 629.00   ՀՀ ԿԲ` 622.85   
  •  RUB   Առք` 7.99   Վաճառք` 8.24   ՀՀ ԿԲ` 8.14   
  •  GEL   Առք` 188.00   Վաճառք` 208.00   ՀՀ ԿԲ` 199.97   
outputra5huxgif
Clear
25°
Home » Լուրեր » ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից

Հունվար 12, 2017 13:44 Լուրեր, Հասարակություն A+ / A-

Narine

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Մեր զրույցում նա վստահեցրեց, որ պաշտոնանկությունն իր ցանկությամբ է` սեփական դիմումի համաձայն:

«Երկարատեւ աշխատանքից հետո ես որոշեցի, այնուամենայնիվ, դպրոց վերադառնալ, իմ վերջին տարիները դպրոցում աշխատել, եւ հիմա իմ դիմումի համաձայն, նախարարն ինձ ազատեց զբաղեցրած պաշտոնից: Նշանակվել եմ համար 1 հանրապետական հատուկ կրթահամալիրի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար մինչեւ մրցույթի անցկացումը»,- ասաց ԿԳՆ արդեն նախկին վարչության պետը:

Նկատենք, որ երբ տարիներ առաջ որոշում ընդունվեց, որ ուսումնական հաստատության ղեկավարի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ պայման է հավաստագրի առկայությունը, Նարինե Հովհաննիսյանը վարչության պետ էր: Ասել է թե` այժմ նա չպետք է ունենա այդ փաստաթուղթը:

Տիկին Հովհաննիսյանը հաստատեց դա` ասելով, որ երբ օրենքով սահմանված կարգով եռամսյա ժամկետում հայտարարվի կրթահամալիրի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ, այդ ընթացքում ինքը նաեւ հավաստագիր ստացած կլինի:

Համար 1 կրթահամալիրը գտնվում է Երեւանի Վարդաշեն թաղամասում:

«Այն ինձ հետաքրքիր է շատ: Դժվար դաստիարակվող երեխաների դպրոց է, եւ շատ հետաքրքիր է լինելու նրանց հետ աշխատել, նաեւ դաստիարակչական աշխատանքներ տանել: Ես սիրում եմ այդպիսի աշխատանքը: Այն հոգեհարազատ է ինձ»,- պատճառաբանելով կրթական հաստատության ընտրությունը` ասաց Նարինե Հովհաննիսյանը:

ԿԳՆ հանրակրթության վարչության պետի պարտականություններն առայժմ կատարում է պետի տեղակալ Նոնա Սահակյանը, մինչեւ որ այս պաշտոնի դեպքում նույնպես կհայտարարվի ու կանցկացվի թափուր պաշտոնի մրցույթ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top