«Քաղաքացիական պայմանագիրը» վարչության նիստ է գումարել, որին մասնակցել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ քննարկվել են առաջիկա համագումարին վերաբերող հարցեր: Նախատեսվում է, որ համագումարը տեղի կունենա հունիսի կեսին: Օրվա հետ կապված վերջնական որոշում դեռ չի եղել:
Կայացվել են մի շարք որոշումներ, քննարկվել է կանոնադրությունն ու դրանում առկա մի շարք փոփոխություններ: Ըստ Մակունցի, այդ փոփոխությունների կարիքը կա, քանի որ կուսակցությունը մեծացել է, ընդլայնվել, մարզային կառույցներում աշխատանք կա:
Վարչության նիստից այլ մանրամասներ Լիլիթ Մակունցը դժվարացավ հայտնել՝ նշելով, որ ինքը վարչության անդամ չէ, թեեւ չբացառեց, որ հնարավոր է առաջիկայում ընդգրկվի կուսակցության վարչության կազմում: