Ուրբաթ , 19 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    10°
    Home » Լուրեր » Քաղաքացին դիզվառելիքը լցրել է վարագույրի վրա և սպառնում է հրկիզել այն

    Քաղաքացին դիզվառելիքը լցրել է վարագույրի վրա և սպառնում է հրկիզել այն

    Քաղաքացին դիզվառելիքը լցրել է վարագույրի վրա և սպառնում է հրկիզել այն
    Փետրվար 7, 2018 21:19 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Փետրվարի 7-ին, ժամը 17:31-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վարշավյան փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում կա ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացի, ով դիզվառելիքը լցրել է վարագույրի վրա և սպառնում է հրկիզել այն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

    Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով:

    Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը՝ 1936 թ. ծնված Հ. Գ.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:

    Նման թեմաներ

    scroll to top