Երկուշաբթի , 25 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.00   Վաճառք` 479.50   ՀՀ ԿԲ` 477.88   
  •  EUR   Առք` 566.00   Վաճառք` 574.00   ՀՀ ԿԲ` 573.60   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 496.00   ՀՀ ԿԲ` 493.63   
  •  GBP   Առք` 635.00   Վաճառք` 654.00   ՀՀ ԿԲ` 648.24   
  •  RUB   Առք` 8.20   Վաճառք` 8.38   ՀՀ ԿԲ` 8.31   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 192.31   
outputra5huxgif
Sunny
18°
Home » Լուրեր » Քաղաքացին ընկել է Դեբեդ գետը

Քաղաքացին ընկել է Դեբեդ գետը

Հուլիս 17, 2017 19:07 Լուրեր, Հասարակություն A+ / A-

021940072948

Հուլիսի 17-ին, ժամը 15:47-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի մոտ քաղաքացին ընկել է Դեբեդ գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն

……………..

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Շնող գյուղում հոսող գետում քաղաքացիներ են գտնվում և նրանց պետք է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է աղբյուրը՝  Դեբեդ գետում լողալիս են եղել մայր ու աղջիկ, երբ ջրի խորության ու վարարման հետևանքով մայրը գետի ջրերում կորել է, իսկ աղջիկը մեծ դժվարությամբ կարողացել է դուրս գալ գետից։ Այս պահին ժամանում են Ալավերդու հրշեջ-փրկարարները, ինչպես նաև ոստիկանության Թումանյան բաժնի օպերատիվ խումբը։

Քաղաքացիները նույնպես որոնում են կնոջը, սակայն կան տեղեկություններ, որ հնարավոր է՝ նա ջրահեղձ է եղել։ Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում, որտեղից էլ դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Թաթուլ Շուշանյանի հանձնարարությամբ Շնող գյուղ է ժամանում քննչական խումբը։

122488199673267500288781848048447njpg
scroll to top