Գլխավոր Լուրեր Քաղաքացին ընկել է Ողջի գետը

Քաղաքացին ընկել է Ողջի գետը

4
0

Հունիսի 29-ին, ժամը 18:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում քաղաքացին ընկել է Ողջի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Ա.Խ.-ն (ծնված 1952 թ.) քաղաքացիների ուժերով գետից դուրս է բերվել:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին: Վերջինս հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: