Երկուշաբթի , 25 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.00   Վաճառք` 479.50   ՀՀ ԿԲ` 477.88   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 573.60   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 495.00   ՀՀ ԿԲ` 493.63   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 655.00   ՀՀ ԿԲ` 648.24   
  •  RUB   Առք` 8.20   Վաճառք` 8.38   ՀՀ ԿԲ` 8.31   
  •  GEL   Առք` 184.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 192.31   
outputra5huxgif
Sunny
22°
Home » Լուրեր » Քաղաքացին պարզել է, որ ինքը ոչ թե վարկառու է, այլ երաշխավոր. ՀՔԾ

Քաղաքացին պարզել է, որ ինքը ոչ թե վարկառու է, այլ երաշխավոր. ՀՔԾ

Հուլիս 27, 2017 17:26 Լուրեր A+ / A-

HQC-600x419

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը:

ՀՔԾ լրատվական ծառայության հաղորդմամբ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ Ս. Գ.-ն 19.12.2016թ.-ին ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում՝ իր ծանոթ Հ. Ա.-ի միջնորդությամբ, գյուղատնտեսական վարկ ստանալու նպատակով դիմել է Երևան քաղաքի բանկերից մեկի աշխատակցին, ում Հ. Ա.-ի միջոցով կաշառք է տվել` վարկն արագ ձևակերպելու համար: Ս. Գ.-ն նաև հայտնել է, որ բանկի հիշյալ աշխատակցի կողմից ներկայացված փաստաթղթերն առանց կարդալու ստորագրել է, սակայն մի քանի օր անց պարզել է, որ ինքը ոչ թե վարկառու է, այլ երաշխավոր: Ընդ որում, վարկը հաստատվելուց հետո պարզել է նաև, որ որպես վարկառու հանդես եկած այլ անձին փոխանցված 30.000 ԱՄՆ դոլար գումարը վերցրել է Հ. Ա.-ն, ով պարտավորվել է մեկ ամսվա ընթացքում այն վերադարձնել իրեն, սակայն փոխարենը խարդախությամբ հափշտակել է:

Ս. Գ.-ն նաև հայտնել է, որ Հ. Ա.-ն վերը նշված վարկի գումարից կաշառք է տվել դատական համակարգի պաշտոնատար անձին` քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավված ընկերոջ օգտին գործողություններ կատարելու համար:

Այսպիսով, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top