Ուրբաթ , 15 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.00   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 483.55   
  •  EUR   Առք` 567.00   Վաճառք` 575.00   ՀՀ ԿԲ` 568.22   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.70   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 645.35   
  •  RUB   Առք` 8.16   Վաճառք` 8.33   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 175.00   Վաճառք` 195.00   ՀՀ ԿԲ` 186.34   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » Քաղաքացին թող գնա գյուղ, իրեն ապահովի սննդով. նախարարը՝ մսի թանկացման մասին (տեսանյութ)

Քաղաքացին թող գնա գյուղ, իրեն ապահովի սննդով. նախարարը՝ մսի թանկացման մասին (տեսանյութ)

Հոկտեմբեր 11, 2017 12:25 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց մեկ տարվա աշխատանքային գործունեության արդյունքը: Նախարարը խոսեց ծրագրերի եւ ոլորտում առկա խնդիրների մասին:

Նախորդ տարի գյուղացիները դժգոհում էին, որ մթերված արտադրանքի դիմաց գումարները ժամանակին չեն ստանում: Նախարարի խոսքով՝ այս տարի մթերման խնդիրներ չեն եղել: «Բերքի մթերման համար 22 ընկերություն է դիմել, հինգ ընկերություններին բանկերն արդեն հաստատել են 3-տոկոսանոց վարկերը: Վարկերը մենք խիստ վերահսկում ենք, տալիս ենք այն ընկերություներին, որոնք բերքը գնում են գյուղացիներից: Այնպես ենք անելու, որ մթերված բերքի գումարը գյուղացիներն անմիջապես ստանան: Գյուղացիները այս տարի խնդիր չեն ունեցել: Աչքով չտանք, թո՛ւ- թո՛ւ»,- ծիծաղելով ասաց Իգնատի Առաքելյանը:

Լրագրողներին հուզող հարցը մսամթերքի թանկացումն է: Նախարարը այդ ամենը դարձյալ շուկայի պահանջարկով բացատրեց: «Դեմ եմ, որ պանիկա լինի, ասել՝ վա՜յ, մսի գինը թանկացավ: Շուկան է կարգավորում ամեն ինչ: Թանկացումը կբերի ներդրումներ, կկարգավորի ամեն ինչ»:

Araratnews.am-ի դիտարկմանը, թե ամռանը երաշտ է եղել, որի պատճառով անասնակերը թանկացել է, իսկ նախարարությունը խոտհունձ չի կազմակերպել, նախարարն ասաց. «Գյուղացիները կովի, ոչխարի գինը չեն թանկացրել, չնայած անասնակերը թանկացել է: Խոզի միսը միջազգային շուկայում թանկացել է: Ոչխարի մսի արտահանումը կրկնապատկվել է: Տավարի միսն այդքան չի` 150 դրամ: Դա համարել թանկացո՞ւմ, դա թանկացում չէ, շուկայի կարգավորում է»:

Հնարավո՞ր է գարնանը շեշտակի թանկանա խոշոր եղջերավորների միսը, ինչպես կանխատեսել էր «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը մեզ հետ զրույցում: Ինգատի Առաքելյանը դժվարացավ ասել. «Եթե կերի պակասություն լինի, մենք կներմուծենք»,- ասաց գործադիր մարմնի անդամը:

«Քաղաքացիների համար 150 դրամն էլ թանկացում է, որը բեռ է քաղաքացու համար, հատկապես աշխատավարձերը չբարձրացնելու դեպքում»,- հակադարձեցինք նախարարին: Ի պատասխան գյուղատնտեսության նախարարն ասաց. «Եթե Հայաստանում թռչնամիս արտադրվի, գործարաններ կառուցվեն, գինն էլ թանկանա, աշխատատեղեր ստեղծվեն, մենք կդառնանք ավելի ինքնաբավ: Դա վա՞տ է, թե՞ լավ: Ամեն թանկացման մեջ պետք չի վատ բան տեսնել»:

Նախարարն ասաց, որ ցանկանում է` գյուղացին լինի հարուստ, եկամտաբեր: Քաղաքացիներն էլ պետք է հարուստ լինեն, որ կարողանան օգտվել գյուղացու արտադրանքից, որը կարծես միտում ունի թանկանալու: «Քաղաքացին թող գնա գյուղ, զբաղվի գյուղատնտեսությամբ, հարստանա, իրեն ապահովի սննդով»,- ժպիտով ու ծիծաղով ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top