Ուրբաթ , 25 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    21°
    Home » Լուրեր » Քաղաքացիները բարձրաձայնում են, քաղաքապետարանը՝ արձագանքում

    Քաղաքացիները բարձրաձայնում են, քաղաքապետարանը՝ արձագանքում

    Քաղաքացիները բարձրաձայնում են, քաղաքապետարանը՝ արձագանքում
    Մայիս 15, 2018 18:16 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Քաղաքացիները ՖԲ-ում ահազանգել էին, որ Երևանի 2800-ամյակի այգում բոլոր ծառերը հատված են եւ  որպես ապացույց հրապարակել էին նկար եւ նախկին տեսքը.

    Քաղաքապետարանը քիչ առաջ արձագանքեց բարձրացրած աղմուկին. ներկայացնում ենք պարզաբանման տեքստն ամբողջությամբ.

    Պարզաբանում՝ Երևանի 2800-ամյակի այգու շինաշխատանքների վերաբերյալ

    Հարգելի համաքաղաքացիներ,

    քիչ առաջ համացանցում տարածվեց լուսանկար, որում պատկերված է Երևանի 2800-ամյակի այգու շինաշխատանքների հրապարակը: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին արդեն իսկ առիթ ունեցել ենք սույնի հետ կապված տեղեկացնել, որ մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր: Միևնույն ժամանակ տեղեկացրել ենք, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավել քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն: https://www.yerevan.am/am/news/barekargvogh-aygin-hamalrvelow-e-bardzrarzhek-nor-tsarherov/

    Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին, Երևանի ավագանու որոշմամբ, հավանություն է տրվել Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգին «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգելու առաջարկին, որը կնվիրվի Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին:

    Բացի այգու հիմնանորոգման աշխատանքներից, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել նաև հետագա տարիներին իր միջոցների հաշվին իրականացնել այգու շատրվանների ինժեներական և տեխնիկական սպասարկումը, սարք-սարքավորումների խոտանման դեպքում՝ դրանց վերականգնումը, փոխարինումը նորով, վնասված սալերի փոխարինումը և վերանորոգումը, ինչպես նաև կանաչ գոտիների խնամքն ու սպասարկումը: https://www.yerevan.am/am/news/vardanyan-entanik-baregortsakan-himnadrami-ajakts-owt-yamb-kbarekargvi-a-myasnikyani-ardzani-etnamas/

    «Վարդանյան ընտանիք»-ի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն այգում կարգելվի որևէ առևտրային գործունեության իրականացումը: «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պարտավորվել է շինարարական և բարեկարգման աշխատանքներն ավարտել 2018 թվականի սեպտեմբերին:

    Նման թեմաներ

    scroll to top