Գլխավոր Լուրեր Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել

3
0

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, հունիսի 28-ին, ժամը 14.30-ին, Արծվաբերդ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից, քաղաքացու մոտ եղել է 16 մմ տրամաչափի «ԻԺ» ողորկափող որսորդական հրացան, 7.62 մմ տրամաչափի՝ 32, 5.45 մմ տրամաչափի 23 փամփուշտ եւ «ՌԳԴ-5» տեսակի մեկ նռնակ՝ պայթուցիչով։

Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը գտել է առանձնատանը կից գոմի տանիքում՝ նորոգման աշխատանքներ կատարելիս։ Նույն օրը, ժամը 19-ին, Նավուր գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի «ՏՕԶ» ողորկափող որսորդական հրացան եւ 7.62 մմ տրամաչափի 5 փամփուշտ։ Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը գտել է առանձնատանը կից գոմի տանիքում։

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: