Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Քաղաքացիներն ուզում են կոռուպցիայից զերծ երկրում ապրել, բայց դրա հանձնառությունից հաճախ խուսափում են

    Քաղաքացիներն ուզում են կոռուպցիայից զերծ երկրում ապրել, բայց դրա հանձնառությունից հաճախ խուսափում են

    Քաղաքացիներն ուզում են կոռուպցիայից զերծ երկրում ապրել, բայց դրա հանձնառությունից հաճախ խուսափում են
    Հուլիս 15, 2019 11:36 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Armtimes.com-ը գրում է.

    Օրեր առաջ՝ հուլիսի 12-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջին նիստը: Վարչապետն ընդգծել է, որ այսօր միանշանակ է եւ աներկբա, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ունի հակակոռուպցիոն սկզբունքային պայքար վարելու քաղաքական կամքի հնարավորինս ամենամեծ ծավալը, բայց այսօր նույնպես Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարը չի ընթանում եւ տեղի չի ունենում այն ծավալներով եւ արդյունավետությամբ, որը կհամապատասխաներ Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական կամքին:

    Փաշինյանը մեկնաբանել է, որ իրավիճակն այսպիսին է առաջին հերթին ինստիտուցիոնալ կայացած կառուցակարգերի բացակայության պատճառով:

    Ինչպես արդեն հայտնել ենք, Հակակոռուպցիոն 2019-2022 թվականների ռազմավարությամբ կառավարությունը հրաժարվել է հակակոռուպցիոն ունիվերսալ (միասնական) մարմին ստեղծելու ծրագրից` նախապատվություն տալով տարանջատված (ապակենտրոնացված) մոդելին: ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանի հիմնավորմամբ՝ չպետք է միավորել բնույթով երկու՝ էապես տարբեր գործառույթներ, մասնավորապես՝ հայտարարագրերի ընդունման եւ կոռուպցիոն գործերով նախաքննության իրականացնելու եւ օպերատիվ-հետախուզական գործառույթները:

    Իսկ նոր ռազմավարությունը ենթադրում է նաեւ հակակոռուպցիոն պետական կառույցների ցանցի ընդլայնում. կստեղծվեն մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններ։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործերի նկատմամբ վերահսկողություն կիրականացնի դատախազության կազմում առկա վարչությունը, որը բաժանված է լինելու առանձին մասնագիտացված վարչությունների՝ տնտեսական, բարձրաստիճան պաշտոնյաների գործերով զբաղվող եւ այլն։

    Իսկ կոմիտեն, ըստ ամենայնի, գործելու է Հատուկ քննչական ծառայության փոխարեն․ ՀՔԾ-ն լուծարվելու է եւ իր, Քննչական կոմիտեի, ԱԱԾ-ի, հարկային եւ մաքսային մարմինների կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները եւ գործիքակազմը փոխանցվելու են հենց այս Հակակոռուպցիոն կոմիտեին: Կոմիտեի ծառայողների կատարած հնարավոր հանցագործությունների նախաքննությունն էլ իրականացնելու է ԱԱԾ-ն:

    Հակակոռուպցիոն այս մարմնի ստեղծման անհրաժեշտության, կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի մեխանիզմների եւ թեմայի վերաբերյալ այլ հարցերի մասին զրուցել ենք ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ։

    -Տիկին Նազարյան, Հայաստանը միշտ կոռուպցիայի կանխարգելման ինչ֊որ հայեցակարգեր, խորհուրդներ է ունեցել, բայց, փաստացի, այդ խորհուրդները չեն աշխատել, իսկ հեղափոխությունից հետո առանց որեւէ կոնկրետ մարմնի գոյության՝ երկրում համակարգային կոռուպցիան վերցել է քաղաքական կամքի առկայության շնորհիվ։ Այս պայամաններում չե՞ք կարծում, որ եղած իրավապահ համակարգը կարող է իրականացնել այն գործառույթը, որը տրվելու է նոր ստեղծվելիք մարմնին, որքանո՞վ կա հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման անհրաժեշտությունը։

    - Կոռուպցիան վերացել է միայն կառավարման վերին օղակներում։ Իհարկե, դա շատ մեծ ազդեցություն է ունեցել, որպեսզի ստորին օղակներում նույնպես կոռուպցիան նվազի։ Օրինակ, հարկային տեսուչը հիմա տնտեսվարողին չի կարող ասել, որ իր ուզած կաշառքը բաշխվում է մինչեւ երկրի ղեկավարը, որովհետեւ նրան ոչ մեկը չի հավատա եւ ցանկացած օրինապահ տնտեսվարող հեշտությամբ կարող է պաշտպանվել կոռուպցիայից՝ իրավապահ մարմիններին հայտնելով դրա մասին։

    Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


    Նման թեմաներ

    scroll to top