Հինգշաբթի , 24 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    15°
    Home » Լուրեր » Քաղաքացու աշխատավարձային հաշվի վրա դրված արգելանքի 50 տոկոսը վերացվել է

    Քաղաքացու աշխատավարձային հաշվի վրա դրված արգելանքի 50 տոկոսը վերացվել է

    Քաղաքացու աշխատավարձային հաշվի վրա դրված արգելանքի 50 տոկոսը վերացվել է
    Մայիս 17, 2018 10:31 Լուրեր A+ / A-

    Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր աշխատավարձային ողջ հաշվի վրա դրված կալանքի իրավական հիմքերը պարզելու համար։

    Դիմումատուն տեղեկացրել է նաև, որ ծանուցված չի եղել ԴԱՀԿ-ում իր նկատմամբ հարուցված կատարողական վարույթի մասին։

    Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի և հարկադիր կատարողի հետ համատեղ աշխատանքի արդյունքում դիմումատուին ծանուցել են կատարողական վարույթի մանրամասները։

    Դրանից բացի, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչն ուղղորդել է քաղաքացուն հաշվեհամարի աշխատավարձային լինելու վերաբերյալ տեղեկանք ներկայացնել հարկադիր կատարման ծառայություն։

    Արդյունքում, արգելանքը կիրառվել է աշխատավարձի 50 տոկոսի չափով:

    Նման թեմաներ

    scroll to top