Երկուշաբթի , 21 Մայիս 2018

    outputra5huxgif
    Cloudy
    13°
    Home » Լուրեր » Քաղաքական ապաստան տրամադրելու նոր կարգ կգործի

    Քաղաքական ապաստան տրամադրելու նոր կարգ կգործի

    Սեպտեմբեր 13, 2017 11:17 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    էմիգրացիա

    Ազգային ժողովն այսօր սեպտեմբերի 13-ին առաջին ընթերցմամբ 92 ձայնով ընդունեց քաղաքական ապաստան տրամադրելու հայտերի քննման նոր կարգը։

    Ըստ «Քաղաքական ապաստանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի՝ հայտերը կքննվեն 30 օրվա ընթացքում նախկին 10 օրվա փոխարեն։

    Եթե մինչեւ հիմա քաղաքական ապաստան տալու լիազորություն ուներ Հանրապետության նախագահը, նոր Սահմանադրությամբ այս լիազորությունն անցնում է լիազոր մարմնին: Եթե նախկինում ապաստան տալու որոշումը բողոքարկում էին Հանրապետության նախագահին, ապա այժմ բողոքարկումը կիրականացվի դատական կարգով:

    Ի դեպ, երեկ ԱԺ-ում  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ Հայաստանի քաղաքացիների՝ եվրոպական միության երկրներից ապաստան խնդրելուն: Նրա խոսքով՝ Հայաստանը մեր տարածաշրջանում այն երկիրն է, որի քաղաքացիներն ամենաշատն են դիմում են եվրոպական միության երկրներ քաղաքական ապաստան ստանալու համար:

    ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

    Նման թեմաներ

    scroll to top