Շաբաթ , 23 Հունիս 2018

    outputra5huxgif
    Clear
    18°
    Home » Լուրեր » Քաղաքական ուժերը պարտավոր են միավորվել. ՀԴԿ

    Քաղաքական ուժերը պարտավոր են միավորվել. ՀԴԿ

    Քաղաքական ուժերը պարտավոր են միավորվել. ՀԴԿ
    Ապրիլ 16, 2018 19:08 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հայաստանի դեմոկրատական կուսակցության

    դիրքորոշումը քաղաքացիական անհնազանդության

    գործողությունների վերաբերյալ

    Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն իր համերաշխությունն է հայտնում քաղաքացիական անհնազանդության գործողություններին: Պարզ պատճառով, որ մեր քաղաքացիների բողոքը հետևանք է երկրում տիրող անարդարության, սոցիալական բևեռացման, ծայր աղքատության, կոռուպցիայի, կաշառակերության, մենաշնորհի, օլիգարխիկ համակարգի, որի արդյունքում ունենք չդադարող արտագաթ: Սա նաև հետևանք է 2017թ. խորհրդարանական «10 000-ոց» ընտրությունների, ուր մեկ անգամ ևս նվաստացրին աղքատության շեմին հասցված մեր ժողովրդի մի ստվար հատվածի:

    Իշխանությունները խուլ են ժողովրդի արդարացի պահանջների հանդեպ, որի տրամաբանական հետևանքն են նրա պարբերական ընդվզումները:

    Այս իրավիճակում իշխանություններից պահանջում ենք զերծ մնալ խաղաղ ցուցարարների հանդեպ բիրտ ուժի կիրառումից, չկրկնել մարտի 1-ը:  

    Մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին և պնդում ենք, որ երկիրը իրական զարգացման ուղի դուրս բերելու միակ հնարավորությունը օլիգարխիկ համակարգի ամբողջական փոփոխությունն է:

    Ստեղծված պայմաններում գտնում ենք, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կողմնակից են քաղաքական միասնական օրակարգի ձևավորմանը, պարտավոր են միավորվել՝ Քաղաքական խորհուրդ ձևավորելով:

    Մենք չենք կարող անմասն մնալ մեր ժողովրդի այն հոծ զանգվածից, ով պայքարում է արդարության, ազատության, արժանապատվության և համերաշխության համար:

     

    Հայաստանի դեմոկրատական կուսակցության

    Հանրապետական խորհուրդ

    16.04.2018թ.

    Նման թեմաներ

    scroll to top