Շաբաթ , 25 Մարտ 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 484.04   
  •  EUR   Առք` 515.00   Վաճառք` 530.00   ՀՀ ԿԲ` 523.10   
  •  CHF   Առք` 462.00   Վաճառք` 493.00   ՀՀ ԿԲ` 488.58   
  •  GBP   Առք` 592.00   Վաճառք` 611.00   ՀՀ ԿԲ` 604.61   
  •  RUB   Առք` 8.32   Վաճառք` 8.58   ՀՀ ԿԲ` 8.44   
  •  GEL   Առք` 185.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 197.97   
outputra5huxgif
Sunny
Մամուլ
Home » Լուրեր » Քաղաքական ուժերի՝ ընտրություններին մասնակցելու կարգը

Քաղաքական ուժերի՝ ընտրություններին մասնակցելու կարգը

Հունվար 11, 2017 17:45 Լուրեր, Հասարակություն A+ / A-

tim-yntrutyun-634x445

Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի՝ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ից մինչև մարտի 31-ը։ Իսկ ապրիլի 2-ին արդեն կկայանան բուն ընտրությունները։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար կուսակցություններն ու դաշինքները գրանցման փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն փետրվարի 6-16-ը: Գրանցման գործընթացը կավարտվի փետրվարի 26-ին:

Ընտրապայքարին մասնակցելու հայտ ներկայացնող քաղաքական ուժերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն թեկնածուների երկու պարտադիր ցուցակներ՝ համամասնական և տարածքային: ՀՀ-ում ընտրատարածքները 13-ն են: Համապետական ցուցակից բացի, յուրաքանչյուր մասնակից կողմ պետք է ներկայացնի 13 տարածքային  ցուցակ իր թեկնածուներով:

«Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված չափորոշիչները, նշելով. «Ընտրական ցուցակում նվազագույն ընդգրկված թեկնածուների թիվը 80 է,  առավելագույնը՝ 300: Տարածքային ընտրական ցուցակների համար ևս կան սահմանված համապատասխան չափորոշիչներ. մասնավորապես, թեկնածուների թիվը չի կարող յուրաքանչյուր տարածքում պակաս լինել 5-ից առաջադրման փաստաթղթեր ներկայացնելիս, իսկ առավելագույն թվերը սահմանվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների կողմից պետք է ներկայացվի նաև ընտրական գրավի վճարման անդորրագիր, տվյալ պարագայում` նվազագույն աշխատավարձի 10-հազարապատիկի չափով ընտրական գրավի մուծում է նախատեսվում»:

Նշենք նաև, որ ընտրություններին մասնակցած կուսակցությունները և դաշինքներն ապրիլի 3-ից սկսած գրեթե երկու օրվա ընթացքում կարող են վերահաշվարկի և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ ներկայացնել, մոտ 24  ժամ`  ընտրողների  ցուցակները  սքանավորելու, ստուգելու կամ անճշտություններ հայտնաբերելու համար: Բացի  այդ, մինչև ապրիլի 7-ը կուսակցությունները  և դաշինքներն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում կարող են ներկայացնել  ԿԸՀ: Եթե դիմումներ չլինեն, ապա ապրիլի 9-ին ԿԸՀ-ն  կամփոփի արդյունքները:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top