Չորեքշաբթի , 22 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 484.78   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 571.80   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 490.00   ՀՀ ԿԲ` 490.22   
  •  GBP   Առք` 629.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 643.45   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.25   ՀՀ ԿԲ` 8.19   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 180.72   
outputra5huxgif
Rain
Home » Լուրեր » Քաղաքականությունից ոչ ոք երբեք չի հոգնում

Քաղաքականությունից ոչ ոք երբեք չի հոգնում

Մայիս 19, 2017 11:12 Լուրեր, Քաղաքական A+ / A-

galust-sahakyan

«Որևէ խորհրդարան երբևէ վատ չի աշխատել, և նորանկախ Հայաստանի բոլոր խորհրդարաններն էլ լավ են աշխատել: Կարծում եմ, որ այս խորհրդարանը նույնպես լավ կաշխատի»: Այս մասին այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց  Ազգային ժողովի արդեն նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Գալուստ Սահակյանը:

Լրագրողների մեկի հարցին, թե հե՞շտ է կրկին լինել շարքային պատգամավոր, նա արձագանքեց, թե իր կարծիքով՝ բարձր պաշտոններն ունենալն ամենամեծ կերպարանքը չէ. «Մարդը պիտի կարողանա իր գործը մինչև վերջ տանել, իսկ ես արդեն 88 թվականից քաղաքականության մեջ եմ,- ընդգծեց Գալուստ Սահակյանը` հիշեցնելով, որ 18 տարի խորհրդարանում է:- Այն եզակի մարդկանցից եմ, որ 18 տարի այս խորհրդարանում եմ եղել, և այդ տարիների ընթացքում որևէ նախագիծ չի եղել, որ ես իմ տեսակետը չասեմ: Սովորաբար այսօր մարդիկ կան, որ ասում են՝ այսքան շատ օրինագիծ ենք ներկայացրել:

Գիտեք՝ ես այս տարիների ընթացքում ինչքան օրինագիծ է եղել, ես իմ մոտեցումները ցույց եմ տվել: Այնպես որ, այս խորհրդարանում էլ է այդպես լինելու: Ցանկացած օրենք, մանավանդ եթե մեծ նպատակներ ունի կայացնելու, ես նորից իմ տեսակետը պիտի հաղորդեմ: Բայց դա պիտի լինի, որ ոչ թե ձեռք բարձրացնեմ ու ասեմ՝ սա փոխել, այլ մինչև խորհրդարան մտնելը պիտի փոփոխություններ լինեն»:

Հաջորդ հարցին, թե ինչո՞ւ իր որդին որոշեց մնալ գործադիր մարմնում՝ չվերցնելով մանդատը, նա պատասխանեց. «Ինքը միշտ սիրում էր գործադիրում աշխատել»:

Հարցին, թե իրեն ինչպիսի՞ փոխարինող է համարում ԱԺ նորընտիր նախագահին, նախկին նախագահը պատասխանեց. «Շատ նորմալ, նաև պիտի կարողանաք օրենքը տիրապետել, ու մեր նոր օրենքով ԱԺ նախագահի համար փոփոխություններ կան Կանոնակարգում: Հիմա խորհրդարանի նախագահին անընդհատ հարցնում են՝ սա՞ էլ պիտի անես, դա՞ էլ պիտի անես, ԱԺ նախագահը ընդամենը կազմակերպում է խորհրդարանի աշխատանքը»:

18 տարի խորհրդարանում լինելով՝ չի՞ հոգնել քաղաքականությունից հարցին ի պատասխան Սահակյանն արձագանքեց. «Քաղաքականությունից ոչ ոք երբեք չի հոգնում: Դա այն մասնագիտությունը չէ, որ ինչ-որ ժամանակի ընթացքում ձեռք ես բերում բուհերում սովորելով, այլ դա կենսափորձ է, որով դու ոչ թե խնդիրը լուծում ես օգնելու առումով, այլ կենսափորձդ տանում է նրան, որ ժողովուրդը լավ ապրի, անընդհատ տանում ես դրան»:

Դիտարկմանը, թե ինչո՞ւ ինքը չշարունակեց ԱԺ նախագահի պաշտոնում աշխատանքը՝ հաշվի առնելով, որ իր փոխարեն էլ երիտասարդ գործիչ չի ընտրվել, Գ. Սահակյանը պատասխանեց. «Խորհրդարանում և աշխարհի կառավարման պրոցեսներում աշխարհը միշտ ղեկավարում են տարիքով մեծերը, ովքեր երիտասարդ են փորձ ձեռք բերում, որ շարունակեն ղեկավարումը: ԱԺ պատգամավորը պետք է կենսափորձ ունենա: Իհարկե, կարող են երիտասարդներ էլ լինեն, որ ժամանակի ընթացքում կենսափորձ հավաքեն: Կարծում եմ, որ մի 2-3 ամիս հետո արդեն կտեսնեք խորհրդարանում, թե քանի քաղաքական գործիչ կա: Այսպես որ նայում եմ` 15-16 արդեն ջոկել եմ, որ քաղաքական գործիչ են, որ եկել են, փորձ են ձեռք բերել և կկարողանան այստեղ աշխատել»:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top