Գլխավոր Լուրեր Քաղաքապետարանը՝ 71 հարկանի շենք կառուցելու մասին

Քաղաքապետարանը՝ 71 հարկանի շենք կառուցելու մասին

9
0

Երեւանում ցանկանում են 71 հարկանի շենք կառուցել անմոռուկի տեսքով: Շենքի ճարտարապետական նախագծման աշխատանքներն իրականացնելու է «Էլոյան Արքիտեքստ» ընկերությունը: Մտահղացման հեղինակը Ավետիք Էլոյանն է՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանն է՝ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահը:

Նա օրեր առաջ ասել է. «Եթե չեմ սխալվում՝ կառուցապատողը խոսակցություններ է վարում քաղաքապետարանի հետ»:

71 հարկանի շենքը ցանկանում են կառուցապատել Իսակովի պողոտայի հարեւանությամբ:

Araratnews.am-ը Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն՝ պարզաբանում լսելու: «Երեւանի քաղաքապետարանը որեւէ պաշտոնական դիմում չի ստացել , առավելեւս շինթույլտվություն չի տվել»,- պատասխանեցին քաղաքապետարանից:

Սոնա Դավթյան