Գլխավոր Լուրեր Քաղաքապետարանը անորակ ճաքալցում արած ընկերությանը ստիպել է սեփական միջոցներով ասֆալտապատել փողոցը

Քաղաքապետարանը անորակ ճաքալցում արած ընկերությանը ստիպել է սեփական միջոցներով ասֆալտապատել փողոցը

7
0

Երևանի քաղաքապետարանը չի ընդունել Արշակունյաց պողոտայում ընկերության ճաքալցում արած անորակ աշխատանքը, հայտնել է Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը:

«Օրեր առաջ Արշակունյաց պողոտայում անորակ ճաքալցման աշխատանքներ է կատարել մրցույթը հաղթած ընկերությունը: Քաղաքապետարաննը հրաժարվել է ընդունել աշխատանքի արդյունքը, և ընկերությունը իր միջոցների հաշվին հիմա ճաքալցման փոխարեն ամբողջական ասֆալտապատում է այդ հատվածը»- գրել է Ավագանու անդամը:

Ավելի վաղԱրշակունյաց պողոտայում ճաքալցման աշխատանքներ էին մեկնարկել: