Գլխավոր Լուրեր Քաղաքապետարանը բացօթյա առեւտրականների է տուգանել

Քաղաքապետարանը բացօթյա առեւտրականների է տուգանել

0
0

Երևանի քաղաքապետարանը  շարունակում է բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ քայլերը․ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 27 արձանագրություն: Այս մասին տեղեկացրեցին  Երեւանի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Տարեսկզբից մինչ օրս առևտրի և հանրային սննդի օբյեկտների նկատմամբ իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է առանց համապատասխան թույլտվության գործունեություն իրականացնելու 73 դեպք: Մասնավորապես, ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի իրականացման 16, ժամը 24:00-ից հետո աշխատելու 12, բացօթյա առևտուր իրականացնելու 11, հեղուկ վառելիքի վաճառքի 1, տեխնիկական հեղուկների վաճառքի 7, թանկարժեք մետաղների վաճառքի 2 և հանրային սննդի իրականացման 24 դեպք: Բացի այդ, հսկողություն է իրականացվել նաև սգո սրահների գործունեության նկատմամբ, ինչի արդյունքում հայտնաբերվել է առանց թույլտվության ծառայություններ մատուցելու 5 դեպք, հարուցվել են վարչական վարույթներ: Քանի որ մեկ դեպքի մասով պետությանը պատճառված վնասը գերազանցել է 4 մլն ՀՀ դրամը, նյութերն ուղարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ հետաքննություն իրականացնելու նպատակով: