Գլխավոր Լուրեր Քաղաքապետարանը և տեղի համատիրությունն ապամոնտաժել են Խորենացու փողոցում ինքնակամ կառուցված տաղավարը

Քաղաքապետարանը և տեղի համատիրությունն ապամոնտաժել են Խորենացու փողոցում ինքնակամ կառուցված տաղավարը

12
0

Խորենացու փողոց, 9 հասցեում մայթին կառուցված տաղավարն ապամոնտաժվել է: Այս մասին   տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Համայնքային սեփականության հողամասի վրա, իրավական կարգավիճակ չունեցող, ինքնակամ կառուցված տաղավարը փաստացի օգտագործվում էր «Լիլիա» արտադրական կոոպերատիվի կողմից:

Քանդումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և տեղի համատիրության ուժերով:

Մայթային հատվածը կվերականգնվի և կհանձնվի քաղաքացիների տնօրինմանը»,- նշված է հաղորդագրության մեջ: