Երեքշաբթի , 16 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Քաղաքապետարանը քննարկում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը

    Քաղաքապետարանը քննարկում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը

    Քաղաքապետարանը քննարկում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը
    Հունիս 26, 2019 21:12 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երևանի քաղաքապետարանն այս պահին քննարկում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

    «Այս պահին քննարկման փուլում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը:

    Սա լինելու է վճարովի ծառայություն այն ծնողների համար, ովքեր ուզում են, որ իրենց երեխան սահմանված ժամից ավել մնա մանկապարտեզում: Հիմա հաշվարկային փուլում ենք և շուտով հստակ կարող ենք ասել՝ ինչ կարժենա այս ծառայությունը:

    Տարընթերցումներից խուսափելու համար նշեմ՝ Երևանում մանկապարտեզները վճարովի չեն դառնում, խոսքը՝ երկարօրյա, ընտրովի և հավելյալ ծառայության մասին է»,– գրել է Հովսեփ Կուբաթյանը:


    Նման թեմաներ

    scroll to top