Երկուշաբթի , 17 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Քաղաքապետարանի աշխատակիցը բերման կենթարկվի դատարան

    Քաղաքապետարանի աշխատակիցը բերման կենթարկվի դատարան

    Քաղաքապետարանի աշխատակիցը բերման կենթարկվի դատարան
    Հուլիս 6, 2018 13:14 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    2018թ. հուլիսի 3-ին ՀՀ Վարչական դատարանը շարունակեց քննել Երևանի քաղաքապետարանի դեմ Երևանի բնակիչ Գ. Սիմոնյանի հայցի քննությունը և որոշեց բերման ենթարկել դատական նիստից բացակայող վկա, քաղաքապետարանի աշխատակից Կ․ Բեգրակյանին: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Ա․ Մարտիրոսյանը 2017 թվականի հոկտեմբերի 11-ին վարչական տույժի է ենթարկել Գ. Սիմոնյանին՝ բնակարանի պատշգամբի պատը վերանորոգելու և ամրացման աշխատանքներ կատարելու համար: Բնակիչը որոշումը բողոքարկել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, մերժում ստանալուց հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ դիմել է դատարան: Հուլիսի 3-ին կայացած դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը հիմնավորումներ ներկայացրեց այն մասին, որ Գ. Սիմոնյանը փոքրածավալ շինաշխատանքներ է կատարել, որոնք շինարարական թույլտվություն չեն պահանջում: Բացի դրանից՝ նման աշխատանքներ կատարել են մյուս բնակիչները ևս և դրա համար տույժի չեն ենթարկվել: Դրա հիման վրա Գ. Սիմոնյանը իր կատարած աշխատանքները գնահատել է որպես շինթույլտվություն չպահանջող: Հայցվոր կողմի միջնորդությամբ հարցաքննվեց նաև Գ. Սիմոնյանի հարևան Է․ Բագրազյանը: Այնուհետև դատարանը որոշեց բերման ենթարկել գործով ներգրավված վկա ՀՀ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակից Կ․ Բեգրակյանը, քանի որ վերջինս պատշաճ ծանուցվել, բայց չէր ներկայացել նիստին: Հաջորդ նիստը նշանակվեց 2018թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11:30-ին:

     


    Նման թեմաներ

    scroll to top