Գլխավոր Լուրեր Քաղաքապետարանի աշխատակիցները նորից պարգեւավճար կստանան

Քաղաքապետարանի աշխատակիցները նորից պարգեւավճար կստանան

8
0

Լինելու են եռամսյակային պարգեւավճարներ ամբողջ անձնակազմի համար, բնականաբար, բացի քաղաքապետից: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը: Քաղաքապետը կատակեց՝ և բացի ավագանուց:

Հայկ Մարությանի խոսքով՝ քաղաքապետարանի անձնակազմն օրնիբուն աշխատել է, 3-4 անգամ ավելի աշխատանք է կատարել, հետևաբար արժանի է պարգեւատրման:

Քաղաքապետի տեղեկացմամբ՝ հետագայում կքննարկեն նաեւ աշխատավարձերի բարձրացումը:

Պարգեւավճարների թեմայի վերաբերյալ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ ասաց, որ իրենք դեմ չեն պարգեւավճարներին. «Թող որեւէ մեկը չտարածի տեղեկություններ, թե իբր «Լույս» խմբակցությունը դեմ է: Մենք դեմ ենք եղել Ամանորից առաջ տրված պարգեւավճարներին, քանի որ դրանք տրվել են մարդկանց, որոնք 2-3 ամիս են աշխատել, իսկ ստացողների անունները չեն հրապարակվել»: