Գլխավոր Լուրեր Քաղաքապետարանի պահանջով անորակ ճաքալցումը փոխարինվեց նոր ասֆալտով

Քաղաքապետարանի պահանջով անորակ ճաքալցումը փոխարինվեց նոր ասֆալտով

4
0

Օրեր առաջ Արշակունյաց պողոտայում ճաքալցման աշխատանքներ էր կատարել տենդերը շահած մի անփորձ կազմակերպություն, որի օգտագործած նյութերի պատճառով, մեքենաների անվադողերի հետ շփման արդյունքում քանդվել էր եղած ասֆալտը: Ինչպես ասում են՝ աչքը շինելու տեղ ունքն էին հանել:

Քաղաքապետարանի պաշտոնյաների հետ քննարկումների արդյունքում ճաքալցնող ընկերության հաշվին հիմա թարմ ասֆալտ է փռվում այն հատվածներում, որտեղ պետք է ճաքալցում արվեր:

(Տեսանյութերում՝ երեկ երեկոյան եւ այսօր գիշերը):

Գրառումը՝ Հակոբ Կարապետյանի էջից

Տեսանյութերը՝ դիտեք ԱՅՍՏԵՂ: