Շաբաթ , 20 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    14°
    Home » Լուրեր » Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել «Ելքի»՝ երթ անցկացնելու իրազեկումը

    Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել «Ելքի»՝ երթ անցկացնելու իրազեկումը

    Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել «Ելքի»՝ երթ անցկացնելու իրազեկումը
    Հունվար 11, 2018 12:42 Լուրեր, Տնտեսական, Քաղաքական A+ / A-

    Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել ԱԺ «Ելք» խմբակցության բողոքի երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկումը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքից:

    «Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 11.01.2018 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացիներ Էդմոն Մարուքյանի, Արտակ Զեյնալյանի, Նիկոլ Փաշինյանի իրազեկումը՝ ս.թ. հունվարի 19-ին` ժամը 17.00-22.00-ն, Շառլ Ազնավուրի անվան հրապարակ-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան փողոց-Թումանյան փողոց-Հյուսիսային պողոտա երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ»,- ասվում է որոշման մեջ:

    Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի «Ելք» խմբակցությունը հունվարի 19-ին պատրաստվում է երթ անցկացնել՝ ընդդեմ թանկացումների:

    Նման թեմաներ

    scroll to top