Գլխավոր Լուրեր Քաղաքապետը՝ Արամի 23-ի շենքի մասին

Քաղաքապետը՝ Արամի 23-ի շենքի մասին

1
0

Արամի 23-ի համար քաղաքապետարանն արել է ամեն ինչ, որը հնարավոր է: Այսօր ավագանու նիստում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ի պատասխան «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հարցի:

Քաղաքապետն ասաց, որ Արամի 23 հասցեի շենքի համար քաղաքապետարանն արել է անգամ իր լիազորություններից դուրս գործողություններ: «Պատմամշակութային շենքերը մեր ուշադրության կենտրոնում են: Անում ենք առավելագույնը»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ փլուզվել էր Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի պատը: Այդ շենքում էր գործում Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը: