Կիրակի , 22 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Mostly Sunny
15°
Home » Լուրեր » Քաղաքապետը բնակարանների բանալիներ է հանձնել՝ «Էրեբունի-Երևան 2799»-րդ տարեդարձի առթիվ

Քաղաքապետը բնակարանների բանալիներ է հանձնել՝ «Էրեբունի-Երևան 2799»-րդ տարեդարձի առթիվ

Հոկտեմբեր 12, 2017 15:19 Լուրեր, Հասարակություն A+ / A-

001.thumb

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ Երևանի ավագանու որոշմամբ անհատույց սեփականության իրավունքով նոր  բնակարանների բանալիներ է հանձնել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, պատվո շքանշանակիր Ռուբեն Մաթևոսյանին, կինոյի և թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանին և Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, Մովսես Խորենացի մեդալակիր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սևակ Ավետիսյանին:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Շնորհավորելով արվեստագետներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է, որ նոր բնակարանը նրանցից յուրաքանչյուրի համար դառնա նոր հաջողությունների ու ձեռքբերումների սկիզբ:

«Արդեն բարի ավանդույթ է դարձել Երևանի ծննդյան տարեդարձի առթիվ նաև բնակարաններ նվիրել մեր այն համաքաղաքացիներին, ովքեր իրենց կարևոր ներդումն են ունենում մեր երկրի ու մայրաքաղաք Երևանի զարգացման, ինչպես նաև մեր հայրենիքի սահմանների պաշտպանության և հայկական մշակույթի տարածման գործում: Անշուշտ, մեծ է ցանկությունը, որ բնակարանի կարիք ունեցող մեր բոլոր արժանավոր համաքաղաքացիներին կարողանանք ապահովել բնակարաններով, բայց առայժմ մեր հնարավորությունները սահմանափակ են: Ամեն դեպքում ուրախ եմ, որ թեկուզև սահմանափակ քանակով, բայց այնուամենայնիվ կարողանում ենք երկար սպասված այս նվերը մատուցել մեր արժանավորներից որոշներին: Շնորհավորում եմ ձեզ Երևանի ավագանու որոշմամբ նոր բնակարաններ ստանալու առթիվ և մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական կյանքում: Առո՛ղջ վայելեք», – նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու մեկ անգամ ևս վստահեցրել, որ նմանատիպ նախաձեռնությունները Երևանի քաղաքապետարանի կողմից լինելու են շարունակական:

Իրենց գոհունակությունը փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին երկար տարիներ սպասված խնդրի լուծման համար՝ նոր բնակարանների երջանիկ տանտերերը նկատել են, որ յուրաքանչյուր ընտանիքի համար առաջնայինն ու ամենաանհրաժեշտը բնակարան ունենալն է:

Օգտվելով առիթից` նրանք նաև շնորհավորել են Երևանի քաղաքապետին՝ մայրաքաղաքի գալիք տոնի առթիվ՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր օր են զգում սիրո քաղաք Երևանի ջերմությունն ու հոգատարությունը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top