Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    17°
    Home » Լուրեր » Քաղաքապետը կլինի ՀՀԿ-ական, թե այլ կուսակցությունից, պետք է գործել օրենքի սահմաններում

    Քաղաքապետը կլինի ՀՀԿ-ական, թե այլ կուսակցությունից, պետք է գործել օրենքի սահմաններում

    Քաղաքապետը կլինի ՀՀԿ-ական, թե այլ կուսակցությունից, պետք է գործել օրենքի սահմաններում
    Հոկտեմբեր 10, 2018 12:59 Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    Քաղաքապետը կլինի ՀՀԿ-ական, թե այլ կուսակցությունից, պետք է գործել օրենքի սահմաններում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ անդրադառնալով Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ աշխատանքին։

    «Քաղաքապետերն ընտրված անձինք են, հետևաբար՝ մարզպետը լիազորություն չունի նրանց աշխատանքից ազատելու։  ՀՀԿ-ական քաղաքապետ կլինի, թե այլ կուսակցության քաղաքապետ, ինքը և ես պետք է գործենք օրենքի սահմաններում, և այդ պարագայում խնդիրներ չեն կարող լինել», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Լոռու մարզպետը։

    Վերջինս պաշտոնը ստանձնել է կառավարության հոկտեմբերի 10-ի որոշմամբ:

    Նման թեմաներ

    scroll to top