Կիրակի , 18 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյան. կենսագրություն

    Քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյան. կենսագրություն

    Քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյան. կենսագրություն
    Օգոստոս 28, 2018 16:32 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Այս տարի Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին։ Քարոզարշավը տևելու է ընդամենը 12 օր՝ սեպտեմբերի 10-21-ը: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` ի դեմս քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի, «Լույս» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է, Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ ի  դեմս Միքայել Մանուկյանի, «Երևանի հանրություն» դաշինքը` ի դեմս Անահիտ Թարխանյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ ի դեմս Նաիրա Զոհրաբյանի, «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը՝ ի դեմս Արարատ Զուրաբյանի, «Ժառանգությունը»՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, «Օրինաց երկիրը»՝ ի դեմս Մհեր Շահգելդյանի, «Ռեֆորմիստներ» կուսակցությունը՝ ի դեմս Արտակ Ավետյանի, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ ի դեմս կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի:

    Երևան Տոնավաճառ

    Ներկայացնում ենք Արտակ Խաչատրյանի կենսագրությունը։
    Ծնվել է 1976 թվականին Երևան քաղաքում, նկարիչների ընտանիքում:
    1995թ. գերազանց ավարտել է Ֆ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի դիզայներական ֆակուլտետը:
    1995թ. պրակտիկա է անցել ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում գտնվող միջազգային դիզայներական ակադեմիայում:
    1995-97թթ. ծառայել է ՀՀ բանակում:
    2002թ. ավարտել է Երևանի՝ թատրոնի ինստիտուտի, ռուսական դրամատիկական թատրոնի ռեժիսուրայի ֆակուլտետը:
    Ակտիվ մասնակցություն է ունեցել ուսանողական թատրոնի բեմադրություններում:
    Նույն տարում ՀՀ Կառավարության պատվերով, «Երևան» կինոստուդիայի բազայում նկարահանել է լիամետրաժ՝ «Հովհաննեսի ավետարանը » ֆիլմը:
    2006թ. հիմնադրել է «Ռեժաս ֆիլմս» կինոստուդիան:
    2007թ. գերմանական հեռուստաընկերության պատվերով նկարահանել է «Յոթ երգ Հայաստանի մասին» բազմասերիանոց ֆիլմը:
    2012թ. -ից համագործակցում է Հայաստանի՝ Երևան քաղաքում գտնվող «Շողակաթ» ստուդիայի հետ:
    Անկուսակցական է
    Ամուսնացած է, ունի երկու երեխա:
    Արտակ Անատոլի Ավետյանը հանդիսանում է բազմաթիվ վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի և հեռուստանախագծերի հեղինակ:


    Նման թեմաներ

    scroll to top