Գլխավոր Լուրեր Քաղավիացիայի զարգացմանն ուղղված միջգերատեսչական խումբ կստեղծվի

Քաղավիացիայի զարգացմանն ուղղված միջգերատեսչական խումբ կստեղծվի

4
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է հաստատել այն մասին, որ ստեղծվի քաղավիացիայի զարգացմանն ուղղված միջգերատեսչական խումբ:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի զարգացմանն ուղղված հայեցակարգային ուղղությունները քննարկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ 2019 թվականի հուլիսի 3-ին կայացած՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգի մասին խորհրդակցության արդյունքները.

1) 1-ամսյա ժամկետում քննարկել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգը.
2) աշխատանքային խմբի քննարկման առարկա դարձնել ԻԿԱՕ-ի կողմից մշակված կարգավորումների առավելագույն կերպով ներդրումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտում.

3) օդանավակայանի կոնցեսիոն կառավարման պայմանագրի դրույթների հնարավոր փոփոխությունների հարցերը.

4) քննարկումների արդյունքներով ներկայացնել համապատասխան առաջարկություններ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ: