Կիրակի , 18 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Քաջարանի Սուրբ Հակոբ եկեղեցուց կատարված գողությունը բացահայտվել է

    Քաջարանի Սուրբ Հակոբ եկեղեցուց կատարված գողությունը բացահայտվել է

    Քաջարանի Սուրբ Հակոբ եկեղեցուց կատարված գողությունը բացահայտվել է
    Նոյեմբեր 9, 2018 22:54 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ոստիկանության Կապանի բաժնում օրեր առաջ՝ հոկտեմբերի 28-ին հաղորդում էր ստացվել, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 19.00-ից մինչ ժամը 19.30-ը ընկած ժամանակահատվածում, բաց դռնով մուտք են գործել Քաջարան բնակավայրի Սուրբ Հակոբ եկեղեցի և տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել գանձանակը ու գողացել այնտեղ եղած հանգանակությունների գումարը, որի չափը հնարավոր չէ պարզել:
    Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1993 թ. ծնված Արամ Զ.-ն: Նա տվել է խոստովանական բացատրություն, նշելով, որ գողացած գումարը կազմել է 64.000 դրամ, որը Արցախի Հանրապետություն վերադառնալիս կորցրել է:
    Կատարվում է քննություն:

    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    scroll to top