Գլխավոր Լուրեր Քանի՞սն են ազատվել ոստիկանությունից. ծառայողական քննություն՝ համակարգում

Քանի՞սն են ազատվել ոստիկանությունից. ծառայողական քննություն՝ համակարգում

4
0

2019թ․ 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 291 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:

Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 53 կարգապահական տույժեր, այդ թվում՝

— հայտարարվել է «Նկատողություն»` 20,

— հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 32,

— ազատվել է ոստիկանությունում ծառայությունից` 1:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 10 նյութեր: Դրանցից

— 3-ը քննարկման փուլում են,

— 1-ով քրեական գործ հարուցելը մերժվել է,

— 6-ով հարուցվել են քրեական գործեր, որոնք նախաքննության փուլում են։