Չորեքշաբթի , 28 Հունիս 2017

  •  USD   Առք` 478.50   Վաճառք` 482.00   ՀՀ ԿԲ` 480.45   
  •  EUR   Առք` 537.00   Վաճառք` 547.00   ՀՀ ԿԲ` 537.05   
  •  CHF   Առք` 485.00   Վաճառք` 502.00   ՀՀ ԿԲ` 493.68   
  •  GBP   Առք` 601.00   Վաճառք` 620.00   ՀՀ ԿԲ` 610.80   
  •  RUB   Առք` 8.07   Վաճառք` 8.28   ՀՀ ԿԲ` 8.13   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 206.00   ՀՀ ԿԲ` 199.38   
outputra5huxgif
Clear
22°
Home » Լուրեր » Քանի որ միջնադարի ստանդարտներով ենք առաջնորդվում, հնարավոր չէ բարձրացնել ո՛չ թոշակները, ո՛չ նպաստները

Քանի որ միջնադարի ստանդարտներով ենք առաջնորդվում, հնարավոր չէ բարձրացնել ո՛չ թոշակները, ո՛չ նպաստները

Մարտ 18, 2017 12:19 Լուրեր, Տնտեսական A+ / A-

17350951_1422998101106697_1047208627_n

Արդեն ներկայացրել էինք կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների նախընտրական ծրագրերում ներառված տնտեսության ոլորտին վերաբերող կետերը: Իշխող Հանրապետական կուսակցության տնտեսական ծրագրերի մասին araratnews.am-ը զրուցեց «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի հետ:

«ՀՀԿ ծրագրում ներառված տնտեսական կետերը շատ իրատեսական են, որովհետև այդտեղ որևէ բան գրված չէ: Որևէ թիրախային, թվային պլանավորված կետ չկա այդ ծրագրում, որ, օրինակ՝ երեք կամ հինգ տարվա ընթացքում ինչ-որ բան կանեն: Այսինքն` այդ ծրագիրը ցանկացած իրավիճակում կատարվելու է, որովհետև այդտեղ որևէ բան գրված չէ: Իհարկե, այնտեղ գեղեցիկ բառեր կան, բայց տարեցտարի, ընտրությունից ընտրություն ՀՀԿ-ի կամ կառավարության ծրագրերում, որը ձևավորորում է հենց ՀՀԿ-ն, դրանք ներառված են, բայց չեն կատարվում»,- նշեց Հայկ Գևորգյանը:

Նրա համար տնտեսական ամենակարևոր կետերը ազատ տնտեսական մրցակցության հաստատումն է, կոռուպցիայի դեմ պայքարը. «Մեր երկրում բիզնեսի ու քաղաքականության սերտաճում կա, և, դա, բնականաբար, փոփոխության չի ենթարկվելու ՀՀԿ հաղթանակի դեպքում: Համենայնդեպս, կուսակցության ծրագիրը տնտեսության առաջընթաց չի ենթադրում, իսկ հետընթացի տեղ էլ չկա: Սրանից ավելի մոնոպոլիզացնել շուկան, սրանից ավելի կոռուպցիա… եթե բիզնեսն ու քաղաքականությունն էլ ավելի սերտաճեն, մենք ուղղակի երկիրը կկորցնենք, մենք հիմա արդեն այդ սահմանագծին ենք: Սրանից ավելի վատը երկրի կորուստն է»:

Ինչ վերաբերում է մյուս կուսակցությունների տնտեսական կետերին՝ աշխատավարձերի և նպաստների բարձրացում, տոկոսադրույքների իջեցում, մեր զրուցակիցն ընդգծեց. «Այդ ամենը տեսականորեն լրիվ իրատեսական է, եթե հնարավոր լինի հաղթահարել կոռուպցիան, տնտեսական ազատ մրցակցություն լինի Հայաստանում, և տնտեսության ու քաղաքականության տարանջատում լինի, Հայաստանի բյուջեն կարող է եռապատկվել, և այդ դեպքում ցանկացած խնդիր հնարավոր է լուծել»:

Իսկ վերոնշված հարցերը, տնտեսական մեկնաբանի խոսքով՝ հնարավոր չէ լուծել գործող իշխանության վերընտրվելու պարագայում. «21-րդ դարում համապատասխան կառավարում է պետք: Դուք չեք գտնի աշխարհում որևէ երկիր, որը զարգացել է, բայց այնտեղ դեռ շաքարի ու բանանի մոնոպոլիա կա. 21-րդ դարում դա արդեն զավեշտ է: Մենք միջնադարի ստանդարտներով ենք առաջնորդվում, և այս դեպքում արդեն ոչինչ էլ հնարավոր չէ բարձրացնել` ոչ՛ թոշակները, ո՛չ նպաստները, ոչ էլ իջեցնել տոկոսները»:

Վերջում Հայկ Գևորգյանը նկատեց, որ տնտեսությունը քաղաքականության հետևանք է. «Տնտեսությունը չի կարող զարգանալ որևէ երկրում, որտեղ քաղաքական գործիչները զբաղվում են բիզնեսով, որտեղ մրցակցություն չկա,  դատարանները կոռումպացված են, և իրավապահ համակարգը  ծառայում է կոնկրետ իշխանավորների խմբի շահերին… այդպիսի երկրները չեն զարգանում»:

Էմմա Հովսեփյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top