Կիրակի , 20 Հունվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Քարանձավի 40 տարվա բնակիչը նոր է իմացել, որ Էրդողանը նախագահ է դարձել (լուսանկարներ)

    Քարանձավի 40 տարվա բնակիչը նոր է իմացել, որ Էրդողանը նախագահ է դարձել (լուսանկարներ)

    Քարանձավի 40 տարվա բնակիչը նոր է իմացել, որ Էրդողանը նախագահ է դարձել (լուսանկարներ)
    Հունվար 11, 2019 13:15 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Բիգադիչ շրջանում  40 տարի քարանձավում բնակվող Իսքենդեր Գյունդուզը իրեն այցի եկած «հյուրերից» է իմացել, որ Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է,-  տեղեկացնում է  Yenisafak  գործակալությունը։

    Իրականությունից և աշխարհից կտրված քարանձավի բնակիչը Թուրքիայում կառավարման համակարգի  փոփոխության մասին իմացել է իրեն այցելած գյուղի բնակիչներից:

    «Իմ իմանալով Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարչապետ էր: Էրդողանը նախագա՞հ է դարձել, հա՞: Այսինքն փոխվել է: Բա վարչապետ ո՞վ է դարձել»,- հարցրել է քարանձավաբնակը:

    Կյանքի մի մասը Բրյուսելում անցկացրած և 3 օտար լեզվի տիրապետող Գյունդուզը ընտանեկան խնդիրների պատճառով սար է բարձրացել ու այլևս չի իջել:

    Գյուղացիների և գյուղապետի պատրաստած ծննդյան անակնկալը ուրախացրել է քարանձավի բնակչին:

    Աղբյուր`   Ermenihaber

     


    Նման թեմաներ

    scroll to top