Հինգշաբթի , 21 Փետրվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Քարաթափման հետևանքները վերացված են, Գորիս-Կապան ավտոճանապարհը երկկողմանի բաց է

    Քարաթափման հետևանքները վերացված են, Գորիս-Կապան ավտոճանապարհը երկկողմանի բաց է

    Քարաթափման հետևանքները վերացված են, Գորիս-Կապան ավտոճանապարհը երկկողմանի բաց է
    Փետրվար 10, 2019 15:34 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին տեղի ունեցած քարաթափման հետևանքները 14։00-ի դրությամբ վերացված են, ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է: Այդ մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը

    Այսօր ավելի վաղ նախարարությունը հաղորդել էր, որ փետրվարի 10-ին, ժամը 11:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

    Պարզվել էր, որ թափված քարային զանգվածի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 20 խմ. ճանապարհը միակողմանի փակվել է:

    Փրկարարները «Գորիսի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների հետ համատեղ կատարել են ճանապարհի մաքրման աշխատանքներ:


    Նման թեմաներ

    scroll to top