Գլխավոր Լուրեր Քարաթափման հետևանքով Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը փակ է

Քարաթափման հետևանքով Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը փակ է

0
0

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Հ-46՝ Տաթև-Աղվանի ավտոճանապարհի 11-12 կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ 80-85 խմ ծավալով:

Քարաթափման հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է:
Այս պահին Գորիսի տարածաշրջանը սպասարկող «Ոսմար» ՍՊԸ-ի ճանապարհաշինարարները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: