Գլխավոր Լուրեր Քարաթափում Վարդաշեն տանող ճանապարհին

Քարաթափում Վարդաշեն տանող ճանապարհին

0
0

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 29-ին, ժամը 19:20-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի 1-ին զանգվածից դեպի Վարդաշեն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ջրաշեն թաղամասի հին գերեզմանատանը կից թիվ 14 և 15 տների մոտակայքում ավտոճանապարհի լանջից քար է ընկել (մոտ 0,5 տ) և երկկողմանի փակել ավտոճանապարհը, առկա է այլ քարերի ընկնելու վտանգ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: