Գլխավոր Լուրեր Քարդաշյանն իմ ընկերն է. Դոնալդ Թրամփ

Քարդաշյանն իմ ընկերն է. Դոնալդ Թրամփ

6
0

Քիմ Քարդաշյանը եղել է ամերիկյան շոուբիզնեսի աստղերից մեկը, որ երեկ այցելել է Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մասնակցելու արդարադատության համակարգին վերաբերող միջոցառմանը: Նա այդ կերպ իր աջակցությունն է հայտնում Թրամփի վարչակազմի կողմից նախաձեռնված քրեական արդարադատության բարեփոխումներին:

«Քրեական արդարադատության բարեփոխման հետ կապված իմ ամբողջ ճանապարհը սկսվեց մոտ մեկ տարի առաջ, երբ ես հանդիպեցի նախագահին Իվանկայի և Ջարեդի հետ խոսելուց հետո, որոնք իսկապես մտածում էին, որ ես պետք է այնտեղ լինեմ»,- ասել է Քիմը: